Monday, February 14, 2011

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ

«Լրագիր» 13-2-2011- Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 12-ի կուսակցական համագումարում կրկին ընտրվելով ԲՀԿ նախագահ, անակնկալ հայտարարություն է արել: Նա նշել է, որ բոլորն իրենց համագումարից անակնկալ էին սպասում, եւ իր անակնկալ հայտարարությունը կլինի այն, որ եթե չկարողանա կատարել կուսակցության նախագահի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրի եւ հրաժարական կտա: Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարել է, որ ինքը դրանից հետո կկանգնի կուսակցության նորընտիր նախագահի կողքին:

'Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ եւ հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը', հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

No comments: