Tuesday, February 15, 2011

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը չի աջակցի ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին

Հայաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի թեկնածությանը չի աջակցելու Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախօրեին թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել առ այն, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտ ամսին Երևան է գործուղելու դիվանագետ Էրսին Էրչինի, ով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնելու Թուրքիայի նախագահի անձնական ուղերձը, որով Ա. Գյուլը Հայաստանին խնդրում է աջակցել՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք թեկնածուի ընտրվելուն: Մեկնաբանելով այս տեղեկությունները` Տիգրան Բալայանը մասնավորապես ասաց. «Հայաստանը պաշտոնապես հայտնել է, որ այդ թեկնածությանը չի աջակցելու»:

Ավելի վաղ Panorama.am-ի դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ թուրքական կողմը թուրք թեկնածուի աջակցման համար քանիցս դիմել է հայկական կողմին, սակայն իրենց հստակ պատասխանվել է, որ նման տարբերակը բացառվում է:

No comments: