Tuesday, February 15, 2011

Ռուսաստանն Իրանի հարցում «լվանում է ձեռքերը»

HayNews.am. 15-2-2011- Ռուսաստանն այլևս չի կարող այնպես անել, որպեսզի զսպի այլ երկրների ցանկությունը` կիրառել պատժամիջոցներ Իրանի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով նաև հավելել է, թե «իրենք չեն պատրաստվում աջակցել այդ պատժամիջոցներին»:
«Եթե Իրանն ընդառաջ չգնա պահանջներին, ապա հաջորդ պատժամիջոցները շատ ավելի խիստ են լինելու` ճնշվելու է տնտեսությունը, բնակչության համար առաջ են գալու լրջագույն սոցիալական խնդիրներ»,-նկատել է Լավրովն ու հավելել, թե «նմանատիպ պատժամիջոցներ կիրառելուց առաջ բոլոր միջնորդ երկրները պետք է ունենան միանման դիրքորոշում»:

No comments: