Tuesday, February 22, 2011

Թուրքական քաղաքի դարպասներին հայերեն գրությամբ ցուցատախտակ է փակցվել

Tert.am. 22-2-2011- Թուրքիայի Դիրաբեքիր նահանգի Սուր քաղաքի դարպասներին փակցվել է 5 լեզուներով «Բարի գալուստ» գրությամբ ցուցատախտակ։ Այս մասին է տեղեկացնում թուրքական Cihan գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սուր քաղաք ժամանող հյուրերին հայերեն, քրդերեն, թուրքերեն, անգլերեն և ասորերեն «Բարի գալուստ» մաղթելու մասին որոշումը կայացվել է Սուրի քաղաքապետ, «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Դեմիրթաշի և քաղաքապետարանի խորհրդի անդամների կողմից։
Նշենք, որ 2007թ. Աբդուլլահ Դեմիրբաշը պաշտոնանկ էր արվել այն բանի համար, որ Սուրի քաղաքապետարանը հռչակել էր «բազմալեզվյան քաղաքապետարան»։ Սակայն 2009թ. կայացած ՏԻՄ ընտրություններում Դեմիրբաշին հաջողվել էր վերընտրվել Սուրի քաղաքապետի պաշտոնում։

No comments: