Panorama.am. 22-2-2011- «Շատ լուրջ ներքին զտումների քաղաքականություն սկսած իշխող թիմը պատրաստվում է հրաժարականի հասցնել նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովին»: Այս տեղեկությունը «Pia.az»-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ իրականում Է. Մամեդյարովին պետք է զբաղեցրած պաշտոնից ազատեին դեռևս երկու ամիս առաջ, սակայն անհայտ պատճառներով այդ հարցը հետաձգվել է: «Այժմ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում դադար է, և այդ ժամանակամիջոցում իշխանությունը մտադիր է փոփոխություն կատարել իր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կազմում»,-հայտնել է աղբյուրը:
Ենթադրվում է, որ Է.Մամեդյարովի փոխարեն արտգործնախարար կնշանակվի ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը: Աղբյուրի փոխանցմամբ, Յաշար Ալիևը վերջին օրերին բավականին ակտիվացել է մամուլում և Ադրբեջանի իշխանության տեսակետները պաշտպանող հոդվածներով հաճախակի է հանդես գալիս նույնիսկ ամերիկյան մամուլում:
Ըստ աղբյուրի` Յաշար Ալիևի փոխարեն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան կնշանակվի ներկայում Էստոնիայում Ադրբեջանի դեսպան, նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը:

No comments:
Post a Comment