-Տիկին Դիլանյան, Դուք Ձեր հրապարակախոսական նյութերում բազմիցս անդրադարձել եք կանանց և տղամարդկանց խնդրին, հայկական ընտանեկան հարաբերություններին: Ի՞նչ առանձնահատկություններ ունի հայ կինը:
-Վերջերս մի միջոցառման ժամանակ մի միտք հնչեց, ըստ որի`իրական աշխարհ գոյություն չունի, գոյություն ունի միայն գովազդային աշխարհ, այսինքն` երևան եկած, արտահայտված աշխարհ: Դա ամենևին չի նշանակում, որ այդ աշխարհը կեղծ է. վերջիվերջո մարդը ճշմարիտ է համարում այն, ինչին հավատում է: Սակայն արդեն անվանումը ցույց է տալիս, որ ի սկզբանե կոնֆլիկտի նախադրյալներ են առաջանում: Կարծում եմ` այդ գովազդային աշխարհում հայ կնոջ կերպարը փոքր-ինչ խեղաթյուրված է, թեև չի կարելի ժխտել, որ այն ստեղծվել է սեռերի համատեղ ուժերով, այսինքն`հայ տղամարդու արտահայտված` գովազդված ցանկությամբ և հայ կնոջ չարտահայտած` չգովազդված իմաստնության արդյունքում: Ըստ էության` հայ կինն ասել է` դու ուզում ես, որ ես այդպիսին լինեմ, Աստված քեզ հետ, ես այդպիսին կլինեմ: Թվում է`դրանում ինչ վատ բան կա, եթե իսկապես համաձայնություն է եղել, և այնուհանդերձ հնարավոր ընդվզման նախադրյալները չեն վերացել: Պարզապես այնքան ժամանակ, որքան ընտանիքը եղել է որոշիչ, իսկ երկար ժամանակ նաև միակ հասարակական կառույցը, կինը պատվով կատարել է իր այդ առաքելությունը:
-Այսինքն` ուզում ես հնազանդ լինեմ, ես ինձ կգովազդեմ որպես հնազա՞նդ…
-Ուզում ես հնազանդ լինեմ, կլինեմ, թող դա քեզ ուժ և վստահություն տա: Բայց դու տե՞ր ես: Եվ այն դեպքերում, երբ այդ «տեր» հասկացությունը խեղաթյուրվում էր, երբ տերը դառնում էր “աղա”, նրա հնազանդությունն էլ էր դառնում կեղծ կատեգորիա: Փակ, գաղափարապես կաղապարված հասարակության համատեքստում այդ ամենը քողարկվում էր, որովհետև ընտանիքից դուրս գալով, այդ խնդիրը չէր կարող լուծվել հասարակական բազմակարծության պայմաններում: Բազմակարծություն պարզապես չկար: Ընտանիքից դուրս գալով` այդ խնդիրը կհայտնվեր ավելի մեծ, սակայն նույնպես կաղապարված և անազատ համատեքստում: Մյուս կողմից, այդ ամբողջ չարտահայտվածը, ներքին պահանջների և արտաքին արգելքների խորացող կոնֆլիկտը, այդ ամենը խմորվում էր, կուտակվում էր, և ազատությունից հետո դուրս եկավ, սակայն դուրս եկավ պայթյունի ձևով, և այդ պայթյունի բեկորներն իրենց ամենատարբեր դրսևորումներն ունեցան:
Ես չեմ զբաղվել գենդերային հարցերով, ֆեմինիստական ծայրահեղությունների ջատագով չեմ եղել, այնպես որ այդ հարցերում ինձ փորձագետ կամ մասնագետ չեմ համարում: Սակայն շատ եմ կարևորում կնոջ ներքին էներգետիկայի ուժը և որակը: Աստված ստեղծել է կնոջը որպես ուժեղ, հանդուրժող, ներքուստ կարգավորված և միևնույն ժամանակ զգացմունքների կարևորությունը չմոռացող մի արարած: Կնոջ և տղամարդու համար ցավը տարբեր բան է նշանակում: Կինը գիտի, որ ցավը համբերություն և հավատ է պահանջում: Կինը գիտի, որ ցավի նպատակը կարող է լինել ոչ թե հինը ոչնչացնելը, այլ նորը ստեղծելը: Տղամարդն իր ցավն ու հոգսը շատ ավելի դժվար, շատ ավելի նյարդային և վտանգավոր ձևով է ապրում: Սա ամենևին կնոջը գովելու և տղամարդուն նվաստացնելու փորձ չէ: Սա փորձ է ցույց տալու, որ մեծ ընտանիքում, որը կոչվում է հասարակություն, կնոջ այս կառուցողական որակները չեն օգտագործվում: Մեր երկիրը մնում է մասկուլինային, այսինքն`տղամարդկանց երկիր է: Բոլոր կարևոր կառույցներում տղամարդիկ են, պետական այրերը կանանց տվել են հասարակական ոլորտը, ասում են` գնացեք այնտեղ, ինչ ուզում եք արեք, իսկ պետություն կառուցելը ձեր խելքի բանը չէ: Կամ շարունակեք զբաղվել ձեր ընտանիքներով:
-Այսպես թե այնպես քաղաքականության մեջ էլ մենք տեսնում ենք, որ մեզանում կանայք չեն հաջողվում որպես քաղաքական գործիչներ, ինչո՞ւ:
-Դժբախտաբար, այսօր հասարակական-քաղաքական որորտում գործող շատ քիչ կանանց վերաբերյալ է կարելի ասել այն ամենը, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի: Ես այդ կանանց մեջ չեմ տեսնում այն կարևորագույն կանացի հատկությունները, որոնք կարող են օգնել հասարակությանը: Քանի որ չի փոխվել տղամարդու ավանդական վերաբերմունքը և քանի որ որոշում կայացնողները շարունակում են մնալ տղամարդիկ, ասպարեզ դուրս եկած կանայք փորձում են ինքնահաստատվել “տղամարդանալով”: Կարծում եմ` սա խելամիտ մոտեցում չէ, որովհետև նոր, մեծ ընտանիք ստեղծելու ճանապարհին չի կարելի հաշվի չառնել այն հսկայական փորձը, որը դարերի ընթացքում ձեռք է բերել կինն իր փոքր ընտանիքը կառուցելիս: Գուցե բնական բալանսի պակասն է պատճառը, որ մենք չենք կարողանում ստեղծել իսկական հասարակություն: Ընտանիքը շարունակում է մնալ ինքնաբավ կառույց, հասարակությունը` ինքն իր մեջ ինքն իր նկատմամբ անտարբեր զանգված, իսկ պետությունը` այդ ամենից պոկված, իրեն գաղտնիության շղարշով քողարկած վերացական մի կառույց: Կնոջը տվել են հասարակությունը և հասարակության հետ միասին պոկել պետությունից: Կնոջը երբեմն թույլ են տալիս “զբաղվել մշակույթով”, և սա ցույց է տալիս նաև պետության, ասել կուզի` տղամարդկանց վերաբերմունքն այս կարևորագույն ոլորտին: Մշակույթն ընկալվում է շատ ավելի պրիմիտիվ ձևով, քան այն կա իրականում: Մշակույթով “զբաղվել” չի կարելի: Մշակույթն է, որի շնորհիվ մարդը գիտակցում է իրեն աշխարհում և աշխարհը իր մեջ: Մշակույթի համար շատ կարևոր է հաղորդակցում (կոմունիկացիա) ասված երևույթը, և ես համատիտ եմ այն մշակութաբանների հետ, որոնք մշակույթը հիմնականում կոմունիկացիա են համարում: Որպես գործընթաց` մշակույթը թե ներքին, թե արտաքին կոմունիկացիա է, իսկ որպես արդյունք` կոմունիկացիայի հետևանքով ստեղծված իրավիճակ: Այսօր ես ամենուր տեսնում եմ կոմունիկացիայի բացակայություն:
-Ինչո՞ւ կա հաղորդակցության պակաս:
-Այստեղ գալիս ենք մի շատ կարևոր կետի. ցանկացած հաղորդակցում կոդերի փոխանակում է: Մի պրիմիտիվ օրինակ. եթե ես աթոռ ասելով հասկանում եմ մի իր, որի վրա պարզապես նստում են, իսկ դիմացինս դա ընկալում է որպես պաշտոն, մեր մեջ հաղորդակցում տեղի չի ունենում: Հիմա պատկերացրեք, որ դա տեղի է ունենում ամենուր: Մշակութային հաղորդումները ստեղծագործական գործունեության արդյունքում որոշակի ձևով կոդավորված միավորներ են: Մենք կորցրել ենք թե կոդավորելու, թե ապակոդավորելու ունակությունը: Այսինքն` կորցրել ենք ստեղծելու և ստեղծածը ընկալելու և յուրացնելու հաճույքը:
-Իսկ ե՞րբ է խզվել մշակութային այդ կոմունիկացիան և ինչպե՞ս այն կարելի է վերականգնել:
-Կարծում եմ` խզվել է երկու պատճառով. մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք մի համակարգում, ուր ստեղծագործելն ուներ թույլատրելիության աստիճան, իսկ մշակութային գործունեությունը սեղմված եր որոշակի ձևաչափի սահմաններում: Սա չէր կարող չհիասթափեցնել ստեղծագործական միտքը: Հետո մենք միանգամից հայտնվեցինք բաց և իր շատ տարբեր հնարավորություններն առաջարկող աշխարհում և, չհասցնելով ձեռք բերել այդ աշխարհում կողմնորոշվելու համար անհրաժեշտ գործիքները, մշակույթին ավելի մակերեսային գործառույթ տվեցինք: Մյուս կողմից, մեծ աշխարհը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առաջ. ստեղծվում է նոր տեսակի մշակույթ: Այնպես որ, իրավիճակն ունի իր օբյեկտիվ հիմքերը: Սակայն դա չի արդարացնում մարդու մտքի և հոգու ծուլացումը: Ավելին, այսօր մարդուց ավելի մեծ ճիգեր են պահանջվում, և այս իմաստով շատ մեծ դեր պետք է ստանձնի կրթությունը: Կրթությունը նոր մոտեցումներ է պահանջում, սակայն սա մի առանձին և լուրջ խոսակցության նյութ է:
-Ընտանիքի ամենաներդաշնակ մոդելը, ըստ Ձեզ, ո՞րն է:
-Երբ 70-ականներին վերջապես սկսեց ձեւավորվել քաղաքային մշակույթ, ընտանիքներում էական փոփոխություններ գրանցվեցին, և սկսեց նշմարվել գոնե ինձ համար ամենաընդունելի մոդելը` համագործակցության մոդելը, երբ ոչ ոք չէր համարում, որ մյուսի բեռը կիսելն ամոթ է: Այսինքն`սա փոխլրացնող կառույց է, որտեղ բոլորն ունեն իրենց դոմինանտ դերը, բայց չեն համարում, որ այդ դոմիանատ դերն իրենց ազատում է մնացած դերերին մասնակցելուց: Եթե այդպիսի ընտանիքի մոդելը ընդլայնվի, դառնա հասարակության մոդել, այսինքն` մեծ ընտանիքում յուրաքանչյուրի դերն այնպես բաշխվի, որ փոխլրացնի մյուսին, ընդ որում` թե սեռերի, թե սերունդների առումով, կարծում եմ, հասարակական կանոնակարգման գործընթացն ավելի բնական հունի մեջ կընկնի: Բայց դրա համար ավանդույթ պետք է ձևավորվի, իսկ մեր ավանդույթն անընդհատ կտրվում է:
Հիմա, երբ նայում եմ մեր երիտասարդ տղաներին, նկատում եմ, որ նրանք ավելի ագրեսիվ են, շատ ավելի պահպանողական, քան իմ տարիքի տղաները, որոնք 70-ականների սերունդն էին, նրանք այդ տարիքում շատ ավելի մեծ ներքին վստահության ունեին: Այսօրվա երիտասարդ տղաները զարմանալիորեն համատեղում են ներքին անվստահությունը և արտաքին ինքնահավանությունը: Խոսքն, իհարկե, բոլորի մասին չէ: Բայց տղաներից շատերի մեջ վախ եմ զգում: Սա հասկանալի, բացատրելի, թեև մտահոգիչ երևույթ է: Իսկ քանի որ մենք դեռ շարունակում ենք մնալ մասկուլինային հասարակություն, այդ ագրեսիվությունն անհատական մակարդակից կարող է բարձրանալ և որոշակիորեն ազդել հասարակական և քաղաքական հարաբերությունների վրա: Քանի որ խոսքը երիտասարդների մասին է, ես որոշակի մտահոգություն ունեմ վաղվա հասարակության վերաբերյալ:
-Կարելի՞ է ասել, որ կանայք իրենց մտածողությամբ առաջ են ընկել տղամարդկանցից:
-Պետք է խոստովանեմ, որ ես գենդերային խնդիրներով առանձնապես չեմ հետաքրքրվել: Իմ դիտարկումները հիմնականում բխում են ուսանողության հետ շփումներից: Ինձ թվում է` այսօր “տեր-հնազանդ” հարաբերությունները նոր իմաստ են ձեռք բերում: Աղջիկներն ավելի ազատ են դարձել, ավելի հանգիստ, ձեռք են բերել տնտեսական անկախություն, և “տեր” հասկացությունը նրանց համար նշանակում է ոչ թե “ապրուստ ապահովող”, այլ հոգացող, համախոհ, ընկեր: Սա, անշուշտ, չի կարելի տարածել ամբողջ հասարակության վրա, սա, թերևս, ձևավորվող ենթամշակույթ է, սակայն իմ կարծիքով, այս միտումը կա: Եթե դա կարելի է անվանել առաջ ընկնել, ուրեմն այո, աղջիկները առաջ են ընկել: Գուցե այդ հետուառաջ ընկնելու մեջ ինչ-որ իմաստ կա: Գուցե հասարակության զարգացումը պահանջում է, որ այն ժամանակ առ ժամանակ “իգական” կամ “արական” կերպարանք ստանա: Այս հարցը, թերևս, ավելի ճիշտ է սոցիոլոգներին ուղղել: Կանայք և տղամարդիկ տարբեր են, և դա շատ լավ է: Պարզապես պետք է ճիշտ օգտվել այդ տարբերություններից, ճիշտ ձևով կիրառել դրանք թե ընտանիքի ներսում, թե ընտանիքից դուրս:
-Ստացվում է`մեր շատ խնդիրներ իսկապե՞ս գալիս են ընտանիքից:
-Ընտանիքը իհարկե հիմքն է, մանավանդ այն պայմաններում, երբ ավելի հզոր հասարակական կառույցներ դեռ չեն գործում: Բայց այսօր ընտանիքներում նույնպես շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, և ոչ միայն ամուսինների, այլև զավակներ-ծնողներ հարաբերությունների առումով: Ավանդական ընտանիքում ծնողը իր բալային տանում էր մինչև ամուսնանալը, ամուսնացնում, իրեն պարտավորված զգում մինչև իր կյանքի վերջ նրան պահել և այլն, և այլն: Հիմա երիտասարդները հաճախ ավելի շատ են վաստակում, և փոխվում են ծնող-զավակ հարաբերությունները: Ինձ թվում է`հայ ծնողը դա առայժմ ծանր է տանում: Ընդհանրապես ընտանիքում ավանդական հարաբերությունները փոխվում են, ընտանիքի անդամն անգամ ընտանիքի ներսում հանդես է գալիս ոչ այնքան իր հաստատված ընտանեկան դերում, որքան անհատի դերում: Դարձյալ խոսքը միայն միտումների մասին է: Ինչ վերաբերում է հիմք լինելուն, ապա, երբ ասում են հիմք, ես պատկերացնում եմ, որ այդ հիմքի վրա կառուցվում է ինչ-որ բան: Ի՞նչ է կառուցվում այսօր ընտանիքի վրա: Հասարակությո՞ւնը: Պետությո՞ւնը: Չեմ ուզում շատ հոռետես լինել, սակայն այդ կապը չեմ տեսնում:
-Ստացվում է` ավանդական ընտանիքն արդեն փլվել է, բայց նորը որպես այդպիսին չի՞ ստեղծվել:
-Կարծում եմ` ասել, որ ավանդական ընտանիքը փլվել է, սխալ կլինի: Այն դեռևս պայքարում է, չի ուզում փլվի: Գուցե ճիշտ է անում, կարծես ասում է`լավ, ես փլվեցի, բայց տեղը ի՞նչ եք բերելու: Եվ ինչո՞ւ փլվի մի արժեք, որի շնորհիվ դարեր շարունակ կյանք է գնահատվել: Ունե՞նք մենք այսօր ավելի բարձր արժեք: Հայրենի՞քը: Բոլորը խոսում են հայրենիքի անունից և հայրենիքի մասին, և ինչքան շատ են խոսում, այնքան ավելի քիչ ես հավատում, որ այդ խոսողների համար դա իրական արժեք է: Մա՞րդը: Մարդը դեռ չի սովորել ինքն իրեն գնահատել: Դեռ սպասում է, որ կգտնվի մեկը, ում ճակատին կգրվի “արժեք”, և այդ արժեւորված անհատը կլուծի բոլորի հարցերը: Մարդուց է պետք սկսել, ավելի ճիշտ` մարդը պետք է ինքն իրենից սկսի, որովհետև մարդն է ստեղծում ընտանիքը, հասարակությունը, պետությունը: Առայժմ մեզանում բոլոր այդ կառույցները փակ են: Ընտանիքը փակ է, հասարակությունը փակ է, պետությունը փակ է: Եթե բացվեն միմյանց համար, գուցեև կգտնվի այն գերագույն արժեքը, որը վերջապես կկապի իրար հետ այդ մի քիչ մոլորված, մի քիչ վախվորած, հաճախ հարմարվող, երբեմն ընդվզող, սակայն իրար մեջքին չկանգնող, իրար չլսող և իրար չսիրող կառույցները:
Չէ, ընտանիքն այդքան արագ չի զիջի իր դիրքերը, որովհետև չգիտի, թե ում զիջի: Սակայն ընտանիքը հիմքը չէ, կարծում եմ, այն թիկունքն է: Ստացվում է, որ նոր հիմնաքար է պետք: Կարծում եմ` այդ հիմնաքարը մարդն է, որն իր ուսերի վրա կպահի և ընտանիքը, և հասարակությունը, և պետությունը:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments:
Post a Comment