News.am. 22-2-2011- Թունիսում տեղի ունեցած հեղափոխությունը կարող է որպես մոդել դառնալ այն երկրների համար, որոնք ձգտում են բարեփոխումների, եթե իհարկե այդ երկրները խուսափեն ընտրությունների ժամանակ տեղի ունեցող սխալներից: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է թուրքական «Today’s Zaman»-ը: «Թունիսում ուժեղ միջին դաս եւ գրագիտության բարձր մակարդակ կա»,-հայտնել է Դավութօղլուն Թունիս` տեղի ժամանակավոր կառավարությանը հանդիպելու նպատակով կատարած այցի ժամանակ:
Դավութօղլուն, ում երկիրը ներկա պահին նախագահում է ԵԽԽՎ-ն, փետրվարի 21-ին Թունիս է ժամանել ԵԽ գլխավոր քարտուղար Տյորբուրն Յագլանդի հետ մեկտեղ, որպեսզի օգնի այդ երկրին սահուն եւ առանց ցնցումների անցնել ժողովրդավարական կառավարման: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թունիսում խաղաղ վերափոխումը կարեւոր է, քանի որ դա կարող է ծառայել որպես մոդել այլ երկրների համար: Դավութօղլուն հայտնել է նաեւ, որ ԵԽ-ի գլխավոր նպատակն է տարածաշրջանի այլ երկրների համար Թունիսը դարձնել «լավ մոդել»:

No comments:
Post a Comment