Հայտարարել է կրտսեր Քադդաֆին երկրում առաջացած քաոսի համար մեղադրելով Թուրքիային
«ԱԶԳ», 23-02-2011- Նոր, ավելի մեծ արյունահեղություններ են սպասվում Լիբիայում: Մոամմար Քադդաֆին երեկ գիշեր, կրկնելով նախորդ օրը որդուՙ Սեյֆուլիսլամի սպառնալիքները քաղաքացիական պատերազմի մասին, որին ստորեւ անդրադառնում է «Ազգի» վերլուծաբանը, բառի իսկական առումով ահաբեկեց իր հայրենակիցներինՙ պատիժ, գնդակահարում բոլոր ըմբոստներին, «հրդեհվի պիտի ամեն բան, պիտի եռա ամեն ինչ, կռվելու եմ մինչեւ վերջին կաթիլը իմ արյան»: Նա, մեջբերելով իր հեղինակած «Կանաչ գրքից» հատվածներ, կոչ արեց իրեն հավատարիմ ցեղախմբերին իջնել փողոց եւ «դավաճանների դասը տալ...»:
Հունվարի առաջին կեսին Թունիսում ծայր առած հակակառավարական ցույցերը, վերաճելով վարչակարգերի դեմ ժողովրդական զանգվածների խռովությունների, նախ տարածվեցին Եգիպտոսի գլխավորությամբ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ապա Մերձավոր եւ Միջին Արեւելքում, ներառյալ Իրանը, Պարսից ծոցի երկրներն ու Արաբական թերակղզին: Ժողովրդական խռովությունների աշխարհագրությունը ներկայումս ձգվում է Իրանից մինչեւ Մարոկկո: Նույնիսկ Մասուդ Բարզանիի իշխանության դեմ ընդվզում է Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի բնակչությունը:
Խռովությունների ալիքի տակ տապալվեցին Թունիսի եւ Եգիպտոսի նախագահները: Թեեւ Հորդանանի եւ Մարոկկոյի թագավորներին այդպիսի ճակատագիր ըստ ամենայնի չի սպասում, սակայն Բահրեյնում ակնհայտ է սուլթանին սպառնացող վտանգը: Դա թերեւս պայմանավորված է խաղաղ ցուցարարների դեմ զենքի գործադրմամբ, որի հետեւանքով Բահրեյնում սպանվել էր 6 ցուցարար:
Սպանվածների թիվը հարյուրների է հասել Եմենում եւ հատկապես Լիբիայում, որտեղ, ըստ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների, ցուցարարների դեմ բացի վարձկան դիպուկահարներից, օգտագործվում են նաեւ ռազմանավերն ու ռազմական ինքնաթիռները: Վերջին տվյալներով Լիբիայի բանակը օդից եւ ծովից ռմբակոծում ու հրետակոծում էր ցուցարարներին: Այս գործողությունները հատկապես մասսայական բնույթ են ստացել, երբ մինչ այդ երկրի նախագահին աջակցող ցեղապետերը հակադրվել են Մուամար Քադդաֆիին, իսկ հոգեւոր դասըՙ ուլեման, նրա սպանությունն արտոնող հրովարտակՙ ֆեթվա է արձակել:
Այլ կերպ, հետզհետե արյունահեղ բնույթ ստացող զինված բախումների հետեւանքով Լիբիայում իրավիճակը օրհասական է դառնում: Դրա հետ հետզհետե անելանելի վիճակում են հայտնվում Լիբիայում շինարարական աշխատանքներ կատարող թուրքական ընկերություններն ու այնտեղ աշխատող թուրքերը, որոնց թիվը ավելի քան 24 հազար է: Ընդ որում ընկերությունների շինհրապարակներն ու աշխատողները սփռված են երկրով մեկ: Ականատեսների վկայությամբ, Լիբիայում անխնա կողոպտում են թուրքական ընկերությունները, նրանց պահեստները, նաեւ կացարաններով հանդերձՙ թուրք աշխատողներին:
Խնդիրը, սակայն, սոսկ կողոպուտը չէ, այլ ձերբակալությունները եւ տարհանման դժվարությունները: Թուրքական թերթերի վկայությամբ, 1500 թուրք մեկուսացվել է Լիբիայում համակենտրոնացման ճամբարի վերածված մարզադաշտում: Մնացածներըՙ շուրջ 500 մարդՙ Բենգազիից 500 կմ հեռավորության վրա գտնվող Ջալո քաղաքի, 170-ըՙ Դերմեի, 700-ըՙ Թունիսին սահմանամերձ Զուհարայի Ալ Ասսա գյուղի մոտակայքի շինհրապարակներումՙ արգելափակված: Քանի որ կողոպտված են նաեւ ընկերությունների տրանսպորտի միջոցները, ուստի նրանք ոչ էլ կարողանում են փախչել: Մինչդեռ նրանք Լիբիայից հեռանալու համար գոնե պետք է հասնեն Բենգազի: Թեեւ Լիբիայի իշխանությունների վայրէջքի թույլտվություն չեն տվել թուրքական ինքնաթիռներին, սակայն Բենգազին միաժամանակ նավահանգիստ է:
Առ այսօր, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի վկայությամբ, Լիբիայից տարհանվել է 1083 թուրք: Կհաջողվի՞ մնացածների անվտանգ տարհանումը վարչապետ Էրդողանի կառավարությանը, հատկապես Լիբիայի հարավային շրջաններից, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս փետրվարի 21-ին նախարարների խորհրդի նիստում այդ հարցը շուրջ 5 ժամ քննարկվել եւ երկար տատանումներից հետո թուրքական կառավարությունը որոշել էր երկու լաստանավ ուղարկել Լիբիա: Երեկ այդ լաստանավերը երեք ռազմանավերի ուղեկցությամբ տեղ հասած պետք է լինեին:
Եթե թուրքական կառավարությունը քաղաքացիների համար նախատեսված լաստանավերը ուղարկում է ռազմանավերի ուղեկցությամբ, կնշանակի խնդրահարույց է Լիբիայում արգելափակված քաղաքացիների տարհանումը, ընդ որում ոչ միայն զինված բախումների կամ երկրում տիրող քաոսի, այլեւ թուրքերի նկատմամբ Լիբիայի իշխանությունների անբարյացակամ վերաբերմունքի պատճառով:
Իշխանությունների պարագայում խոսքը Լիբիայի առաջնորդի կրտսեր որդուՙ Սեյֆուլիսլամ Քադդաֆիի մասին է: Նա, Ռոյթերի վկայությամբ, փետրվարի 20-ի ուշ երեկոյան ունեցած հեռուստաելույթում երկրում ծայր առած խռովության համար պատասխանատու է ճանաչել օտարերկրյա ուժերին, ապա սպառնացել է ցուցարարներին եւ ասել. «Սա Լիբիայի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ դնող անջատողական շարժում է... Մենք մեր զենքը վերցնելու եւ կռվելու ենք մինչեւ արյան վերջին կաթիլը... Լիբիան չենք թողնելու իտալացիներին կամ թուրքերին... Ոչնչացնելու ենք բոլոր այն օտարածին տարրերին, որոնք խռովություն են հրահրել մեր երկրում»:
Հաջորդ օրը Քադդաֆիի որդուն լրացրել են Լիբիայի պաշտոնական լրատվամիջոցները: Նրանք ընդգծել են, որ երկրի տարբեր շրջաններում առաջացած քաոսային իրավիճակը պայմանավորված է մահմեդական այն երկրներից Լիբիա ներթափանցած կազմակերպությունների գործունեությամբ, որոնք ծառայում են «սիոնիստական ուժերին»: Այս լրատվամիջոցներին հավելել են «Ջանան նյուզ», «Ալ Ֆաջրի» եւ «Էլ Շամս» թերթերը, տեղեկացնելով անվտանգության ուժերի կատարած ձերբակալությունների մասինՙ ձերբակալված թունիսցիների, եգիպտացիների, սիրիացիների, պաղեստինցիների թվում նշել են նաեւ թուրքերի անունը: Նրանք այնուհետեւ ավելացրել են. «Ձերբակալվածներին, որոնք մինչ այդ սադրիչ գործողություններ էին ծավալում Թունիսում, Մարոկկոյում, Իրանում, Սուդանում եւ Եգիպտոսում, ուղղորդում է Իսրայելը ի դեմս բանակի հետախուզության նախկին պետ Ամոս Յադլինի»:
Փետրվարի 21-ին Թուրքիայի ղեկավարությունը արձագանքեց մեղադրանքներին: Մինչ ներքին եւ արտաքին գործերի նախարարները կրտսեր Քադդաֆու թուրքերին հասցեագրած մեղադրանքները վերագրում էին լեզվի սայթաքման, նախագահ Աբդուլա Գյուլը, նկատի ունենալով երկրում խռովություն հրահրելու համար Լիբիայում ձերբակալված թուրքերին, ասաց. «Թուրքերն այսպիսի բան չեն անի»:
Թուրքերին չգիտենք, բայց որ Եգիտպոսի նախագահ Մուբարաքին հղած «ժողովրդի պահանջներին ընդառաջ գնալու եւ հրաժարական տալու» ուղերձով վարչապետ Էրդողանը վիրավորել ու զայրացրել է արաբական աշխարհի առաջնորդներին, կասկած չի հարուցում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment