Wednesday, February 2, 2011

«Հայաստանի հետ հարաբերությունները՝ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու չափորոշիչ». ԵՄ պաշտոնյա

HayNews.am. 2-2-2011- Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Նատաշա Բուտլերը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ չափորոշիչներին՝ դրանց մեջ ներառելով նաև հայ-թուրքական հարաբերությունները:
Մասնավորապես, Բուտլերն առանձնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով. «Բարիդրացիական հարաբերությունները Եվրամիության անդամ դառնալու համար անհրաժեշտ քաղաքական չափորոշիչների մի մասն են կազմում»:
Վերջինս նաև հավելել է, որ «Թուրքիան պետք է ավելի ժատ ջանք ներդնի՝ ԵՄ-ի անդամ դանռալու համար»:

No comments: