News.am. 21-2-2011- ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովը ստեղծվել է ոչ իր նախաձեռնությամբ: «Այդ կառույցն ավելի վաղ էր աշխատել»,- հայտարարել է նա, հաղորդում է SalamNews-ը:
«Բացի Հայաստանից ոչ ոք հավակնություններ չի ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի ստեղծման դեմ: Թող հայերը տեսնեն, որ ենթահանձնաժողովում ոչ մի թուրք չկա»,- վրդովվել է գործիչը:
Նշենք, որ ԵԽԽՎ բյուրոն հունվարի 28-ի նիստում նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հավանությամբ որոշել է վերականգնել ենթահանձնաժողովը, որի նոր նախագահ է դարձել իսպանացի Խորդի Խուգլա ի Կոստան: Հայաստանը դեմ է ենթահանձնաժողովի գործունեության վերականգնմանը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵԽԽՎ-ն միակողմանի դիրքորոշում ունի:

No comments:
Post a Comment