Tuesday, February 22, 2011

Wikileaks. ԱՄՆ-ն խոստացել էր Թուրքիային թույլ չտալ քրդական պետության ստեղծումը

Իրաքյան պատերազմի նախօրեին ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկում էին “քրդական պետության” առաջացման չթույլատրման մասին հարցը: Այդ մասին հաղորդում է Wikileaks-ի հերթական փաստաթուղթը: Դրա համաձայն, Վաշինգտոնը Իրաք ներխուժման թուրքական աջակցության փոխարեն խոստացել է Անկարային 5.500 միլիոն դոլար և “քրդական պետության” ստեղծման թույլ չտալը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ոչ մի երաշխիք չի տվել թուրքական կողմին, որ “Հյուսիսային Իրաքում ինչ-որ քաղաքական ինքնիշխան կազմավորում” կստեղծվի:
Աբդուլա Գյուլը խնդրել էր իրեն ժամանակ տալ թուրքական հասարակական կարծիքի մոբիլիզացման համար: Սակայն այնուհետև վարչապետ Ուգուր Զիյալը նախազգուշացրել է Գյուլին, որ Իրաքի վրա հարձակվելու ինչ-որ աջակցություն կարող է խափանել ԵՄ-ին անդամակցելու իրենց փորձերը:

Գյուլը քննարկեց այդ հարցը Ջորջ Բուշի հետ, որը խոստացավ լրջորեն օգնել Թուրքիային` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, թուրքական խորհրդարանը 2003 թ. մարտի 1-ին չի աջակցել կառավարության խնդրանքներին` այն է, թույլատրել ԱՄՆ-ի բանակին Իրաք ներխուժման համար Թուրքիայի տարածքը որպես հարթակ օգտագործել: Այդ որոշումը ուժեղ վնաս է հասցրել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերություններին և բարենպաստ իրավիճակ ստեղծել իրաքցի քրդերի համար, քանի որ ամերիկացիները նրանց հանդեպ Թուրքիայի առջև պարտավորություններ չունեին:

No comments: