Sunday, February 13, 2011

Վրաստանը եւ Թուրքիան պարզեցնում են սահմանի հատման կարգը

News.am. 12-2-2011- Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի հատումը հնարավոր կլինի առանց օտարերկրյա անձնագրերի ներկայացման, միայն անձը հաստատող ներքին վկայականների միջոցով, այս մասին փետրվարի 12-ին, Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Վրաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Գրիգոլ Վաշաձեն եւ Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, բացի վիզային ռեժիմի մեղմացումից, ծրագրվում է նաեւ բացել նոր անցակետեր, եւ բարելավել արդեն իսկ գործող կետերը` Քարծախիում (Սամցխե-Ջավախք) եւ Սարփիում (Աջարիա):
Ներկա պահին Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ գործում է ոչ վիզային ռեժիմը:
«Մենք եւս քննարկեցինք այն տարածաշրջանային ծրագրերը, որին մասնակցում են Թուրքիան եւ Վրաստանը, ինչպես նաեւ երկու պետություններին հետաքրքրող այլ հարցերը, միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակներում համագործակցության մեխանիզմները»,- հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում հանդիպելու է նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ:

No comments: