Tuesday, February 15, 2011

Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկելու է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագիրը

News.am. 15-2-2011- Հայաստանի Սահմանադրական դատարանը փետրվարին քննարկելու է ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու պայմանագիրը երկրի հիմնական օրենքին համապատասխանելու հարցը:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ՍԴ մամուլի ծառայությունից, համաձայնագիրը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, ըստ որի` գործը քննարկվում է պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկանքների հիման վրա:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. դեկտեմբերի 24-ին ՍԴ է ուղարկել հայ-ռուսական պայմանագիրը, որը ստորագրվել էր 2010թ. օգոստոսին:
Օգոստոսին Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով Սարգսյանի հետ ստորագրել էր Գյումրիում ռուսական ռազմակայանի ժամկետը մինչեւ 49 տարի երկարաձգելու պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվել էր 1995թ. եւ նախատեսված էր 25 տարով, իսկ այժմ նրա գործողության ժամկետը երկարացվելու է մինչեւ 2046 թվականը:

No comments: