Wednesday, February 16, 2011

Իրանը ցույցերի համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին

HayNews.am 16.02.2011: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկրի ներսում ընթացող բախումների համար պատասխանատու են ԱՄՆ-ն, Իսրայելը և ընդդիմությունը: Նա կոչ է արել պատժել ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավիին, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիին: Հիշեցնենք, որ նմանատիպ մի հայտարարությամբ էլ հանդես էր եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նա ասել էր, թե ընդդիմության ցույցերը «ոչ մի բան չեն տա»:

No comments: