Համաձայն Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունների Հայաստանի իրավապահ մարմինները մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ապօրինի գործողությունների մի ամբողջ շարք է սկսել:
Անօրինական կարգով, ոստիկանության Ապարանի, Հրազդանի եւ այլ տարածքային գրասենյակներ են տարվել նախորդ հանրահավաքին մասնակցած ակտիվիստներին:
Ապօրինի կարգով, 2011թ Փետրվարի 24-ին, բերման են ենթարկվել 10 երիտասարդներ, ովքեր Երեւան քաղաքում բաժանել են Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի իրազեկման թռուցիկներ:
Ոստիկանության աշխատակիցները կարգադրել են երիտասարդներին չիրազեկել ՀՀ քաղաքացիներին հանրահավաքի մասին, դրանով խախտել են ՀՀ Սահմանադրության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հրապարակված եւ Հայաստանի տարածքում գործող մի շարք իրավական նորմեր: 10 երիտասարդների օրինական պահանջը ոստիկաններին բացատրություններ տալու իրենց ապօրինի գործողությունների մասին եւ դադարեցնելու դրանք չի կատարվել: Հակառակը օրինախախտ ոստիկանները հարձակվել են երիտասարդների վրա եւ ֆիզիկական բռնություն կիրառել նրանց նկատմամբ, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի նորմերին հակառակ նրանց բերման ենթարկել ոստիկանություն:
ՀՀ կառավարությանն ենթակա ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված ապօրինի գործողությունները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ, խարխլում են դրանք:
Ոստիկանության աշխատակիցները կատարելով իրենց ղեկավարների ապօրինի եւ հակասահամանդրական հրամանները խախտում են ՀՀ Սահմանադրությունը, կատարում օրենքով արգելված արարքներ:
Ելնելով նրանից, որ կատարված գործողությունների հակաօրինականությունը ակնհայտ է եւ անհերքելի, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել իրենց քաղաքացիական իրավունքները իրականացրած ՀՀ քաղաքացիներ Սարգիս Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին, Հովհաննես Քիրամիջյանին, Սերգեյ Գասպարյանին, Սահակ Մուրադյանին, Սարգիս Ղազարյանին, Գուրգեն Ասատրյանին, Հերմինե Մաթեւոսյանին, Տաթեւ Պողպատյանին եւ Մարիամ Մուրադյանին:
Դադարեցնել Հայ Ազգային Կոնգրեսի անդամ եւ օանդակող ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները:
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացները անկասելի են եւ ապարդյուն: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքական իշխանություններին չընդդիմանալու, այլ նպաստելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին:
“Հայ Քաղաքացիական Հասարակություն” Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն
24 Փետրվարի 2008թ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment