ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի խառնվի Լիբիայում իշխանության և ընդդիմադիրների կոնֆլիկտին, հաղորդում է Agence France-Presse-ը։Ռասմուսսենը նշել է , որ ՆԱՏՕ-ն իրադրությանը միջամտելու ոչ մի խնդրանք չի ստացել։ Մինչ այս, Կուբայի Պետական խորհրդի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է ստիպել ՆԱՏՕ-ին մտնել Լիբիա՝ վերահսկելու համար ամերիկյան նավթային շահերը։ Կաստրոն զգուշացնում էր, որ ներխուժումը կարող է լինել առաջիկա օրերին կամ նույնիսկ ժամերին։
Լիբիայում հակակառավարական ցույցերը սկսվել են փետրվարի 16-ին, որոնց հետևանքով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով արդեն զոհվել է մոտ 600, վիրավորվել շուրջ 4000 մարդ։
Լիբիայում հակակառավարական ցույցերը սկսվել են փետրվարի 16-ին, որոնց հետևանքով միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով արդեն զոհվել է մոտ 600, վիրավորվել շուրջ 4000 մարդ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment