«Լրագիր» 3-2-2011- Փետրվարի 4-6-ը Մյունխենում տեղի է ունենալու համաշխարհային անվտանգության հարցերի հերթական համաժողովը, որը բավական ներկայացուցչական միջոցառում է եւ ունի ամենամյա պարբերականություն: Հայաստանն այդ համաժողովին մասնակցելու է նախագահի մակարդակով, եւ Սերժ Սարգսյանը փետրվարի 4-ին մեկնում է Մյունհեն:
Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը այդ համաժողովի առիթը կօգտագործի, որպեսզի անցկացնի Արեւմուտքում ՆԱՏՕ Լիսաբոնի Վեհաժողովը բոյկոտելու իր որոշման թողած նստվածքը: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով չմեկնեց նախորդ տարի նոյեմբերի 19-ին Լիսաբոնում ՆԱՏՕ վեհաժողովին մասնակցելու, պատճառաբանելով, թե իրեն չի բավարարում Վեհաժողովի հռչակագրի նախագծում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի` տարածքային ամբողջության հիշատակումը:
Արեւմուտքն այդ կապակցությամբ որոշակի տարակուսանք հայտնեց: Օրինակ, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանց Յոհեն Շմիդտը, 2010 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւանում անդրադառնալով Սերժ Սարգսյանի բոյկոտին, ասել էր, որ ըմբռնումով են մոտենում միջազգային իրավունքի երեք սկզբունքները հիշատակելու Երեւանի պահանջին: Գերմանիայի դեսպանը նույնիսկ ասել էր, որ Հայաստանը Գերմանիային խնդրել էր Լիսաբոնում ներկայացնել հայկական դիրքորոշումը, սակայն իրենք համարում են, որ ճիշտը անձամբ գնալն ու այդ դիրքորոշումն անձամբ ներկայացնելն էր:
Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելու առիթով 2010 թվականի նոյեմբերի 25-ին Բրյուսելում ափսոսանք էր հայտնել նաեւ այդ ժամանակ Հարավային Կովկասում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ասելով, որ ՆԱՏՕ-ի համար տարածքային ամբողջությունը կարեւոր է, սակայն Ղարաբաղի հարցում իրենք աջակցում են Մինսկի խմբի դիրքորոշմանը: Իսկ ինչպես հայտնի է, Մինսկի խումբը շեշտում է միջազգային իրավունքի երեք սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը:
Այդպիսով, թերեւս պարզ է, որ Արեւմուտքում Սերժ Սարգսյանի դեմարշն այդքան էլ արդիական եւ իմաստալից չհամարվեց, ու ստացվում է տպավորություն, որ այնտեղ դա ընդամենն ընկալվել է որպես անհարգալից դրսեւորում: Պարզապես Արեւմուտքն այդ ամենին փորձեց արձագանքել հնարավորինս հարգալից, մեղմ տոնով, երեւի թե այդքան էլ ճակատագրական չհամարելով Սերժ Սարգսյանի բացակայությունը Վեհաժողովից: Մինչդեռ Լիսաբոնի Վեհաժողովն Արեւմուտքի համար բավական մեծ նշանակություն ուներ: Համենայն դեպս այդպես էր ներկայացվում Լիսաբոնը, որտեղ քննարկվում էր ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերության առումով: Լիսաբոնը ՆԱՏՕ համար նշանավորվում է նաեւ Ռուսաստանի հետ սերտ գործակցության նոր փուլի մեկնարկով, որի առումով Արեւմուտքն արդյունավետության հույսեր է արտահայտում, գոնե հրապարակային հայտարարությունների մասով:
Ի դեպ, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ Վեհաժողովին չմեկնելուց երկու-երեք օր առաջ մեկնել էր Մոսկվա, կրկին որոշակիորեն անակնկալ այցով:
Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանի ներկայիս մյունխենյան այցը կօգտագործվի Արեւմուտքի հետ Լիսաբոնի Վեհաժողովի կապակցությամբ ունեցած թյուրիմացությունները հարթելու համար: Այդ հանգամանքը միգուցե հատկապես արդիական է դառնում արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, առավել եւս հայաստանյան “վերնախավի” ներքին այն համոզման պարագայում, որ ցանկացած տեղ որեւէ ամբողջատիրական համակարգի դեմ ծավալվող իրադարձությունների աղբյուրը կարող է լինել միմիայն Արեւմուտքը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment