News.am. 2-2-2011- Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան ելույթ է ունեցել Վաշինգտոնում ամերիկա-ադրբեջանական առեւտրային պալատի կազմակերպած ընդունելության ժամանակ: «Ինձ համար գերակա հարց է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման ուղիների որոնումը»,- հայտարարել է նա իր պատվին կազմակերպած ընդունելությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բրայզան նշել է, որ միտված է երկու պետությունների՝ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների առաջմղմանը:
Նշենք, որ Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահն է: Նա գրեթե 22 տարի դիվանագիտական ծառայության մեջ է: 2010թ. դեկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել էր Բրայզայի թեկնածությունը՝ շրջանցելով Սենատը: Նրա նշանակմանը դեմ էր արտահայտվում ամերիկահայ լոբբին:

No comments:
Post a Comment