Tuesday, February 1, 2011

Իրանը պաշտպանում է Եգիպտոսի ժողովրդին

Իրանը պաշտպանում է Եգիպտոսի ժողովրդին, որը պայքարում է նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմը տապալելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։
"Ժողովրդական բողոքներն ու շարժումները հյուսիսաֆրիկյան երկրներում, այդ թվումՙ Եգիպտոսում, շեշտում են բարեփոխումներ անցկացնելու եւ տարածաշրջանում բռնապետական վարչակարգերը տապալելու անհրաժեշտությունը ",-հայտարարել է Սալեհին եւ հավելել, որ Թունիսի ու Եգիպտոսի իրադարձությունները վկայում են այն մասին, որ այդ երկրի քաղաքացիները պատրաստ են իրենք վճռել իրենց ճակատագիրը։
Իրանի արտգործնախարարը նաեւ քննադատել է ԱՄՆ-ինՙ Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու համար.

No comments: