Tuesday, February 15, 2011

Hurriyet. Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սնանկ է

Panorama.am.15-2-2011- Թուրքական «Hurriyet» պարբերականը «Մենք շարքից դուրս մնացինք» վերտառությամբ հոդվածում մատնանշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության անարդյունավետությունը` փաստացի օրինակներով: Ընդգծվում է այն հանգամանքը, որ մինչև անգամ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում հակաթուրքական ցույց է տեղի ունենում` Անկարային վարկաբեկող լոզունգների ուղեկցությամբ: Լարվածությունն առավել սրվեց, երբ վարչապետ Էրդողանն այդ ցուցարարներին անվանեց «Թուրքիայի գրպանից սնվողներ»:
«Ամփոփ ասած` «հաղթանակող-շահող» քաղաքականությունն այսօր սնանկ է և մեր առջև հառնում է «զրո խնդիր հարևանների հետ» պիտակով: Բայց, ինչպես տեսանք, Կիպրոսում կատարվածի նման այն ընդամենը զրո ձեռքբերում ապահովեց: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետևանքով էլ խնդիրներ ծագեցին նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ Անկարան ընդհանրապես խնդիր չէր ունեցել (Ադրբեջան)»,- գրում է «Hurriyet»-ը:

No comments: