Wednesday, February 23, 2011

Wikileaks: Ադրբեջանը չի կարող հաղթել հայերին

Վաշինգթոն. - «Նույնիսկ իր ողջ ռազմական ունակությունն ու ներուժը ներդնելու դեպքում Ադրբեջանը դժվար թե բավականաչափ ուժ ունենա հաղթելու Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին և հայկական բանակը: Այդ տարածաշրջանի դիրքն ամեն ինչով նպաստավոր է հենց հայկական կողմի համար»,-հատվածը մեջբերված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էն Դերսի զեկույցից, որը սկանդալային հայտնի «Wikileaks» կայքի վերջին հրապարակումներից է:
2009թ-ի հուլիսի 2-ին ուղարկված զեկույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը նշում է. «ԼՂ հարցում Ադրբեջանը վարդագույն սցենարներ է գծում իր համար` իրականում դրա հիմքերը չունենալով: Ադրբեջանի նախագահի հռետորականությունը իրական գործողություններից և արդյունքներից շատ հեռու է»: Էն Դերսն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ծառայել է 2006-ից մինչև 2009թ-ը:

«Wikileaks»-ը գրում է, որ ԱՄՆ բազմաթիվ ռազմական փորձագետների, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ մեկ այլ դեսպան Ռոս Վիլսոնի (եղել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան 2000-2003թթ.) վերլուծությունները նույնպես համընկնում են Էն Դերսի կարծիքի հետ:

Դրանցում մասնավորապես ասվում է. «Իլհամ Ալիևը չարաչար սխալվում է, երբ հանրության առջև հաճախակի կրկնում է, թե Ադրբեջանն ի վիճակի է հաջող կերպով ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղը գրավելու իր ռազմական գործողությունները: Գոյություն ունեցող իրականությանը տեղյակ ցանկացած բանական ադրբեջանցի պետք է հասկանա, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չպետք է դիմի պատերազմական գործողությունների: Նույնիսկ ամենաբարենպաստ ռազմական դաշտում ադրբեջանցիները շատ ավելի շատ կորուստներ կունենան, քան նախկինում էր»,-եզրահանգում են ԱՄՆ ռազմական փորձագետները:

No comments: