Wednesday, February 23, 2011

Ազգայնական պատգամավորն սպառնում է պոկել Թուրքիայի կրթության նախարարի լեզուն

Tert.am. 23-2-2011- Թուրքիայի Հանրապետության պետական լեզուն թուրքերենն է, և բոլորը պետք է դա լավ իմանան։ Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը՝ մեկնաբանելով Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չաբուքչուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ինքը դեմ չէ Թուրքիայում երկլեզու կրթության հաստատմանը։
Ազգայնական խորհրդարանականը միևնույն ժամանակ սպառնացել է պոկել Չաբուքչուի լեզուն։
«Կպոկեմ քո այդ լեզուն, նախարար։ Այս երկրի պետական լեզուն թուրքերենն է։ Սակայն ցանկացած ոք իր տանը, աշխատավայրում կամ փողոցում կարող է խոսել իր նախընտրած լեզվով։ Դրանում որևէ խնդիր չկա»,– հայտարարել է պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը։

No comments: