Panorama.am. 22-2-2011- 2011-ի հունիսի 12-ը Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների օր է: Միապալատ մեջլիսում ընտրվելու կամ վերընտրվելու է 550 պատգամավոր` 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Թուրքական խորհրդարանի պաշտոնական անվանումն է Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM):
Թուրքական «Zaman» (Զաման) օրաթերթը նկատելի է համարում այն իրողությունը, որ Թուրքիայի օրենսդիր մարմնում արդեն սկսվում է Թուրքիայի հայազգի քաղաքացիների ներգրավման գործընթացը: Ազդեցիկ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված են մեկ կամ մի քանի հայազգի թեկնածուներ: Օրինակ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորության թեկնածուների թվում են նաև հայկական արմատներ ունեցող Մելքոն Քարաքյոսեն, Թաթյոս Բեբեքը, Մարգար Եսայանը, Ջերրի Խրիմյանը և Պետրոս Շիրինօղլուն: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից առաջադրվելու է ազգությամբ հայ Արև Ջեբեջիի թեկնածությունը, իսկ մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ցուցակով էլ առաջադրվելու է Գեղամ Կարապետյանը:
Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ղեկավարությանն առաջարկվել է Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչներից ընդունել և առաջադրել Հայկո Բաղդատի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում:
«Եթե հայկական համայնքի անդամների ու կուսակցությունների միջև փոխհամաձայնությունը ստացվի, ապա բավականին մեծ հավանականություն կլինի, որ 45 տարվա դադարից հետ հայկական ծագումով պատգամավորները դարձյալ մուտք կգործեն խորհրդարան»,- գրում է «Zaman»-ը:
Պաշտոնական տվյալներով` հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում պատգամավոր են ընտրվել 23 ոչ մահմեդականներ` 8 հրեա, 8 հույն, 6 հայ և մեկ թուրք ուղղափառ: Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի առաջին հայ պատգամավորը եղել է Պերճ Թյուրքերը (Քերեսթեջյան), որն օրենսդրական գործունեություն է ծավալել 1935-1946թթ.: Իսկ մեջլիսում պաշտոնավարած վերջին հայ պատգամավորը եղել է Պերճ Սադաք Թուրանը 1961-1964թթ.: Հետագայում ևս առաջադրվել են պատգամավորության հայազգի թեկնածուներ, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ընտրվել, քանի որ տվյալ կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 10 տոկոսի շեմը:

No comments:
Post a Comment