Tuesday, February 22, 2011

Թուրքիայի ՊՆ. «Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»

Diplomat.am. 22-2-2011- ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գյոնուլն ասել է, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եւ աջակցում է` ռազմական բնագավառում Ադրբեջանի զարգացմանը:
Նախարարն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նշել է, որ Ադրբեջանի հողերն օկուպացվել են, իսկ այդ տարածքներում բնակվող մարդիկ դարձել են հարկադիր վերաբնակներ. «Այս հակամարտության կապակցությամբ ստեղծված իրավիճակը հակասում է միջազգային իրավունքի նորմերին: Ընդունվող որոշումները անուշադրության են մատնվում: ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչև հիմա չի կարողացել հաջողության հասնել բանակցային գործընթացում»:
Վ. Գյոնուլի խոսքով, Անկարայի եւ Բաքվի միջեւ ռազմական համագործակցությունն արագորեն ընդլայնվում է եւ մոտ ժամանակներում էլ ավելի կզարգանա: «Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները վերջին ժամանակներում էլ ավելի սրընթաց են զարգանում: Մշակվել են ավելի մանրամասն ծրագրեր: Այժմ մենք գտնվում ենք այդ ծրագրերի իրականացման փուլում: Այդ ծրագրերը շարունակվում են մշակվել էլ ավելի ժամանակակից ձեւով»:

No comments: