Saturday, March 19, 2011

Թուրքիայում 7 հոգի բռնաբարել են մի կնոջ եւ արդարացել, թե նա սոցիալիստ էր

News.am. Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության հերթական դատավարության ժամանակ մեղադրյալների պաշտպանական ճառը խիստ զարմացրել է դատարանում գտնվողներին։
Թուրքական Birgun-ի փոխանցմամբ՝ բռնաբարության մեջ մեղադրվող 7 անձինք իրենց արարքը արդարացրել են այն հանգամանքով, թե այդ կինը սոցիալիստ էր եւ կանանց միությունների անդամ։ Դատարանը նիստը հերթական անգամ հետաձգել է։
Դատական նիստի ավարտից հետո սկսել է նույն բռնաբարության գործով 2 անչափահաս մեղադրյալի հարցաքննությունը, որն անցել է փակ դռների հետեւում։

No comments: