Tuesday, March 29, 2011

Արաստուն Օրուջլու. Ադրբեջանում չի բացառվում զանգվածային բողոքների սցենարը

News.am. 28-3-2011- Ադրբեջանում հասարակական տրամադրությունների ներկայիս ֆոնին չի բացառվում զանգվածային բողոքների մեկնարկը: Այդ մասին այսօր` մարտի 28-ին առցանց-ասուլիսին հայտարարել է Բաքվի «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արաստուն Օրուջլուն: Նրա կարծիքով, ամեն ինչ կախված է նրանից` կկարողանան արդյոք Ադրբեջանի իշխանությունները բարեփոխումների ճկուն քաղաքականություն վարել:
«Ես խորապես համոզված եմ, որ Մերձավոր Արեւելքում ակտիվ գործընթացները կանցնեն նաեւ Հայաստան եւ Ադրբեջան: Ուժեր, որ կարող են անել դա, կան երկու երկրներում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կպահեն իրենց իշխանությունները: Առայժմ ես տեսնում եմ, որ իշխանությունները հույսները դրել են ժամանակի վրա: Սակայն ես վստահ չեմ, որ նրանք իրատեսորեն են գնահատում իրավիճակը, այդ թվում` այն առումով, թե ինչ կտա իրենց այդ ժամանակը: Առանց արմատական փոփոխությունների սրացումներից խուսափել չի հաջողվի»,- ասել է քաղաքագետը:

No comments: