Tuesday, March 29, 2011

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները սահման չունեն

ARMENIAN.Net – 28-3-2011- Իրանի և Հայաստանի համագործակցության հեռանկարները սահման չունեն, և երկու երկրները պետք է շարունակեն փոխհարաբերությունները որպես երկու բարեկամական պետություններ: Այդ մասին Թեհրանում իր հայաստանյան պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: ԻԻՀ առաջնորդը նշել է երկու երկրների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի նախագահն իր հերթին գոհունակություն է հայտնել, որ ներկա է գտնվում Նովրուզի միջազգային տոնակատարությանը և նշել, որ այդ միջոցառումը կարող է առանցքային դեր խաղալ երկու ժողովուրդների մերձեցման գործում, հաղորդում է PRESS TV-ն:
Գարեգին Երկրորդն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կարող են հանդիպել 2011 թվականի նոյեմբերին Էջմիածնում
28 մարտի 2011 - 20:28 AMT 15:28 GMTPanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի Մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը կարող է տեղի ունենալ, ինչպես ենթադրվում է, 2011 թվականի նոյեմբերին, գրում է ադրբեջանական «Էխո» թերթը` հղում կատարելով Ինտերֆաքսին: «Նոյեմբերի 28-30 Էջմիածնում կկայանա ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստը, որի համանախագահը Ալլահշուքյուր Փաշազադեն է»,- հայտնել է Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը:

Ընդ որում, նա չի բացառել, որ միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու կրոնական առաջնորդների հանդիպումը:Ավելի վաղ Կովկասի Մահմեդականների վարչության ղեկավարը Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հնարավոր է համարում հանդիպումը հայոց կաթողիկոսի հետ: 2010 թվականի ապրիլին Բաքվում Համաշխարհային կրոնական գագաթաժողովի շրջանակներում կայացավ Մոսկովյան և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլլ Երկրորդի, Ալլահշուքյուր Փաշազադեի և Գարեգին Երկրորդի եռակողմ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: Փաստաթղթում նշվում էր, որ կրոնական առաջնորդները ողջունում են «կողմերի բարի կամքի դրսևորումները, ռազմագերիների ազատ արձակումը» և քաղաքական ու կրոնական գործիչներին կոչ են անում «ակտիվացնել ջանքերն այդ ազնիվ ու մարդասիրական գործընթացում»:

No comments: