Հայաստանը սկսել է ավելի շատ հետաքրքրել ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցներ լվացողներին և կեղծ բանկային քարտերով գործարք անողներին։ Անցած տարի Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի (ՖԴԿ) կողմից իրավապահ մարմինների կասկածելի գործարքների մասով ուղարկվել է 23 հաղորդագրություն` 2009թ. 9-ի դիմաց։ 2010թ. ՖԴԿ-ի կողմից իրավապահ մարմիններին տրամադրված տեղեկությունները վերաբերել են կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ ֆինանսական զեղծարարություններին, մատակարարման ծավալների խեղաթյուրմամբ կեղծ հաշիվ-ապրանքագրերի օգտագործման դեպքերին, կեղծ սնանկության գործերին, հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված միջոցների օրինականացման փաստերին:
Ֆինանսական դիտարկումների կենտրոնի տեղեկանքի համաձայն՝ իրավապահ մարմիններին ուղղված 23 հաղորդումներից 5-ի կամ 21,7%-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ Համեմատության համար նշենք, որ 2009թ. ուղարկված հաղորդագրությունների 11,1%-ի, իսկ 2008թ. 18,2%-ի հիման վրա են հարուցվել քրեական գործեր։
Անցած տարի իրավապահ մարմիններն իրենց հերթին ՖԴԿ-ից խնդրել են 53 տեղեկություններ, որոնց հիման վրա հարուցվել է 8 քրեական գործ կամ հաղորդագրությունների 15%-ի հիման վրա։ Ուշագրավ է, որ 2009թ. իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել պահանջված տեղեկատվության 23%-ի հիման վրա, իսկ 2008թ.՝ 26,3%-ի հիման վրա։
Այդ թվերից պարզ է դառնում, որ ՖԴԿ-ի հաղորդագրությունների հիման վրա հարուցված քրեական գործերի արդյունավետությունն ավելի բարձր է, քան իրավապահ մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվող քրեական գործերի արդյունավետությունը։
Վերջին երեք տարիների դինամիկայից կարելի է ենթադրել, որ կաþմ իրավապահ մարմիններն ավելի կասկածամիտ են դարձել և ապահովագրվելու համար ավելի շատ գործարքների վերաբերյալ են պահանջել տեղեկատվություն, կաþմ առկա են կոռուպցիոն ռիսկեր, և կասկածելի գործարքների մի մասով պարզապես ընթացք չի տրվել։
Եթե գործարքների հարցում իրավապահներն ավելի կասկածամիտ են դարձել, և դրանց գերակշիռ մասը եղել է օրինական, ապա դա ինչ-որ տեղ խոսում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։
Այսինքն՝ կարելի է ենթադրել (իսկ գործարարների մի զգալի մասը այդպես էլ մտածում է), որ իրավապահները կարող են ինչ-ինչ նպատակների համար ծանոթանալ այս կամ այն օրենքի շրջանակում գործող ընկերության կոմերցիոն տեղեկատվությանը, բացահայտել նրանց ֆինանսական հոսքերը, հնարավոր է՝ դրանք փոխանցեն երրորդ անձանց, ասենք՝ պոտենցիալ կամ գործող մրցակիցներին….

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment