Thursday, March 31, 2011

Մել Գիբսոնը հպարտ է իր հայ ընկերներով և գիտի Հայոց ցեղասպանության մասին

Diplomat.am. 30-3-2011- Հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն ասել է, որ հպարտ է իր հայ ընկերներով:
«Ես տպավորված եմ հայերի հետ շփումից, նրանք ընկերասեր են` էլ չեմ խոսում աղուհացի մասին: Ես ունեմ հայ ընկերներ և հպարտ եմ նրանցով: Հաճելի է տեսնել, երբ մարդիկ շատ բաների են հասնում օտար երկրներում», - ասել է Գիբսոնը:
Նա նաև նշել է, որ գիտի Հայոց ցեղասպանության մասին: «Ես, իհարկե, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այդպիսի պատմությունները շատ չեն և դրանց մասին պետք է իմանալ», - ասել է Գիբսոնը:
Դերասանի խոսքերով, նա շատ բան գիտի ԱՄՆ-ում բնակվող հայերի պատմության մասին:
Գիբսոնը նկատել է, որ անկեղծորեն զարմացած էր, երբ իմացավ, որ հայերը Գլենդեյլում մեծամասնություն են կազմում:
«Դա իմ համար բացահայտում էր: Հայերն այստեղ մեծ հաջողությունների են հասել, կան շատ հայտնի հայ մասնագետներ: Հայերը միասնական են և դա շատ կարևոր է հաջողության հասնելու համար: Ես գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, գիտեմ, որ հայերն ունեն ծանր պատմություն և հայերը միշտ էլ պայքարել և միշտ պահպանել են իրենց յուրօրինակությունը, բնավորությունը, իրենց պատմությունը ներկայացրել են աշխարհին», - հայտարարել է նա:

No comments: