Friday, March 11, 2011

Համաշխարհային բանկ. Աղքատությունը Հայաստանում աճել է

News.am. 11-3-2011- Հայաստանում աղքատության աճ կա; Այսօր՝ մարտի 11-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» թեմայով քննարկմանը;
Վ. Սարգսյանի տվյալներով՝ մինչճգնաժամային 2008 թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմում էր 23 տոկոս, զգալիորեն ավելի նվազ, քան 90-ական թվականների 60 տոկոսը։ Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում աղքատության մակարդակը կրկին աճել է, եւ ըստ վերջին տվյալների՝ կազմում է 34,1 տոկոս։
Վ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի կառավարությունը սոցիալական ծրագրերի միջոցով փորձում է մեղմել իրավիճակը; «2011 թ. բյուջեում սոցիալական ծախսերը նույնն են, ինչ մինչճգնաժամային 2008-ին։ Դա կարեւորագույն քայլ է»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը։

No comments: