Panorama.am. 29-3-2011- Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Հոսեյն Զոլֆողարին այսօր Արդեբիլի նահանգապետի, Մեջլիսի պատգամավորների, Արդեբիլի սահմանապահ ծառայության հրամանատարի ուղեկցությամբ օդային շրջայց է կատարել Իրանի և Ադրբեջանի սահմանագծում գտնվող Փարս Աբադ գոտում:Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` գեներալ Հոսեյն Զոլֆողարին այցելել է Փարս Աբադ, որպեսզի հետաքննի սահմանում ի հայտ եկած խնդիրները:
Իրանցի գեներալը «ՄԵՀՐ»-ի հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Իրանի օդային սահմանները կվերազինվեն նոր ուղեկալներով, որոնք կբարձրացնեն օդային սահմանների հսկողության արդյունավետությունը:
Նկատենք, որ Փարս Աբադը գտնվում է Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիսում և Ադրբեջանի Հանրապետության հետ մոտ 100 կմ ընդհանուր սահման ունի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment