News.am. 29-3-2011- Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն մոտ ապագայում անպայման պետք է իրավական կարգավիճակ տրվի: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Վրաստանի ժողովրդի համաշխարհային կոնգրեսի» փոխնախագահ Վլադիմիր Խոմերիկինը, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:«Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակն իսկապես կարեւոր է, կարծում եմ, որ այս հարցն օրակարգի մեջ ընդհանրապես չպետք է լինի, քանի որ դա աքսիոմա է. հայ եւ վրաց եկեղեցիները քույրեր են, իսկ Վրաստանում հնագույն եկեղեցիներին աջակցելու փոխարեն, ընդհակառակը, թույլատրում են տարբեր աղանդավորական կազմակերպությունների, որոնց նպատակն է ոչնչացնել ինչպես վրացական հոգեւոր մշակույթը, այնպես էլ Վրաստանի տարածքում ապրող հայերին»,-ընդգծել է նա:
Փոխնախագահի կարծիքով, Վրաստանի կառավարությանը ձեռնտու է նման իրավիճակը, այդ պատճառով էլ նրանք կարեւոր հարցերին, որոնց թվում է նաեւ կրոնը, ուշադրություն չի դարձնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment