News.am. 31-3—2011- Վրաստան-Ադրբեջան սահմանի հատվածում բնակվող Վրաստանի քաղաքացիները հստակ տեղեկատվություն են պահանջում իշխանություններից սահմանի վերաբերյալ, քանի որ հաճախ միջադեպեր են գրանցվում այդտեղ: Այս մասին հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:Գործակալությունը հայտնում է, որ այդ նպատակով բնակչությունը ստորագրություններ է հավաքում, ինչպես նաեւ պատրաստվում է պաշտոնական նամակ հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ ԱԳ նախարարին:
Վրացի բնակիչները հստակ պատկերացում չունեն Վրաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ, այդ պատճառով էլ հաճախ անգիտակցաբար խախտում են սահմանը, որի հետեւանքով հաճախ տեղի են ունենում ձերբակալություններ: Օրինակ, անցյալ տարի ադրբեջանցիները սպանել են 16 տարեկան մի տղայի:
Այդ պատճառով, Վրաստան-Ադրբեջան սահմանի հարակից տարածքի բնակչությունը պահանջում է, որ ԱԳ նախարարության ներկայացուցիչները այցելեն իրենց եւ սահմանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment