Friday, March 11, 2011

Էրդողանը հանդիպելու է Անկարայում ԱՄՆ–ի «անփորձ դեսպանի» հետ

Tert.am. 11-3-2011- Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելու է Անկարայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում կողմերի քննարկելիք թեմաների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիս Ռիկարդոնեն Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների առնչությամբ իր հայտարարություններից հետո կոշտ քննադատության էր ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից։ Էրդողանը հայտարարել էր, թե Ռիկարդոնեն «անփորձ դիվանագետ է»։
Ռիկարդոնեն, անդրադառնալով թուրքական OdaTV ընդդիմադիր կայքի ղեկավար կազմի ներկայացուցիչների ձերբակալություններին, հայտարարել էր. «Թուրքիայում մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից մամուլի ազատության մասին է խոսվում։ Դա չենք կարողանում հասկանալ»։

No comments: