Tuesday, March 29, 2011

Էրդողանն ու մյուս կուսակցապետերը՝ կնոջ տեսքով

News.am.29-3-2011- Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքում ավելի շատ կին պատգամավորների մուտքը խորհրդարան ապահովելու համար կանանց KA-DER միությունը հետաքրքիր արշավ է սկսել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ինտերնետում արդեն հայտնվել են այդ արշավի համար նախատեսված պաստառները, որտեղ ֆոտոմոնտաժի շնորհիվ կանացի տեսք են ստացել՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն եւ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին:

No comments: