Haynews.am.29-3-2011-Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն հայտարարել է, թե իր երկիրը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ` ունենալով «անջատողական Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդիրները»:«Նման նախադեպ կա: Գերմանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, երբ երկրի քառասուն տոկոսը օկուպացված էր Խորհրդային Միության կողմից: Այս փաստը մեզ համար լավ նախապայմաններ է ստեղծում»,-ասել է Բարամիձեն:
Այն հարցին, թե ե՞րն կլինի այդ անդամությունը, Վրաստանի փոխվարչապետն ասել է.
«Այն ժամանակ, երբ մենք դրան պատրաստ կլինենք, կհամապատասխանենք ՆԱՏՕ-ի չափանիշներին»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment