Sunday, March 6, 2011

Ադրբեջանի բնակիչները մեկնում են Իրան` սննդի հայթայթման համար

Diplomat.am . 5-3-2011- Ադրբեջանի Աստարինյան շրջանի մշակույթի և տուրիզմի բաժնի ղեկավարի տեղակալ Աֆղան Շաֆիևը հայտարարել է, որ ամեն օր ադրբեջանա-իրանական սահմանը հատում են հազարավոր մարդիկ` հատկապես հանգստյան օրերին:
«Այստեղից բուժվելու համար հաճախ մեկնում են Իրան, քանի որ այստեղ բժշկական ծառայությունները թանկ են և հաճախ անորակ: Ադրբեջանցիների մի մասը այցելում է իր բարեկամներին Իրանում», - հայտարարել է Շաֆիևը:
Նրա խոսքերով, Աստարայում վերջին ժամանակներս արհեստականորեն բարձրացվել էին սննդամթերքի գները: Իրանում սննդամթերքը ավելի էժան է, քան Ադրբեջանում:

No comments: