Monday, March 28, 2011

Էրդողանի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Tert.am, 27.03.11թ.: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին է տեղեկացնում թուրքական «Ջիհան» (Cihan) գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` Ստամբուլից Քահրամանմարաշ թռչող ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Անկարայում: Ինքնաթիռում են գտնվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թանել Յըլմազը, արդյունաբերության և առևտրի նախարար Նիհաթ Էրգյունը, կրթության նախարար Նիմեթ Չաբուքչուն, մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը և բնապահպանության նախարար Վեյսել Էրօղլուն:

No comments: