News.am. 30-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է 1-ին սուննի ղեկավարը, ով այցելել է Իրաքի Նեջեֆ քաղաքում գտնվող իմամ Ալիի դամբարան:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը շիաների սրբավայր համարվող Նեջեֆ է մեկնել Իրաք կատարած այցելության 2-րդ օրը: Էրդողանը այցելել է իմամ Ալիի դամբարան եւ աղոթել:
Այնուհետ Թուրքիայի վարչապետը դուրս է եկել դամբարանից եւ քայլելով գնացել շիա առաջնորդ, Այեթուլահ Ալի Սիստանի հետ հանդիպման:
Թուրքական լրատվամիջոցներում Էրդողանի այցը իմամ Ալիի դամբարան` մեկնաբանում են որպես շիաների եւ սուննիների մերձեցմանն ուղղված քայլ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment