Tert.am.23-3-2011- Ստեփանակերտի օդանավակայանը ռմբակոծելու մասին հայտարարությունները, այդ կարգի սպառնալիքները բացարձակապես անընդունելի են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Նա նշեց, որ նման հայտարարությունները չեն բխում այն սկզբունքներից, որոնց Ադրբեջանը պետք է հետամուտ լիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում։
«Մենք այս հակամարտության լուծման հետ կապված բոլոր սկզբունքները շատ լրջորեն ենք ընդունում, բայց պետք է նշեմ, որ ուժի չկիրառման սկզբունքը առավելապես կարևորվող սկզբունքն է»,– ասաց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է ՆԱՏՕ–ն միջամտի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, Յովանովիչը պատասխանեց, թե իրենք ԼՂ խնդրի կարգավորման կառույց են դիտարկում ԵԱՀԿ–ն, որի ներքո ընթանում է հակամարտության կարգավորման բանակցությունները։ Նա նշեց նաև, որ վերջերս տարածաշրջանում էին Մինսկի խմբի համանախագահները, որոնք առաջընթացի հասնելու համար աշխատում են բոլոր կողմերի համար։
«Անհրաժեշտ է առաջընթաց, որպեսզի Ձեր ասած այդ միջադեպերը տեղի չունենան»,– եզրափակեց դեսպանը։

No comments:
Post a Comment