News.am. 7-3-2011- Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը զգացվել է Երեւանի դիրքորոշման աննշան փոփոխություն դրական ուղղությամբ: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:«Կարծում եմ` Հայաստանի ղեկավարները տեսան, որ եթե այսպես շարունակվի, իրենց դիրքորոշումը հաջողությամբ չի պսակվի, քանի որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է չափազանց արդար, կառուցողական դիրքորոշում եւ ձգտում է կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Հավանաբար հայկական կողմը վերլուծության արդյունքում փորձում է փոփոխություններ մտցնել իր դիրքորոշման մեջ»,- ասել է Մամեդովը` չբացառելով, որ հայկական կողմի դիրքորոշման փոփոխության վրա կարող էր ազդել Ռուսաստանի նախագահի ակտիվությունը կարգավորման գործընթացում:
Ադրբեջանցի պաշտոնյան քննադատել է հայկական լրատվամիջոցներին` այն մեկնաբանության համար, թե Սոչիի հայտարարությունը Երեւանին ձեռնտու դրույթներ է պարունակում: «Դա ամենեւին էլ այդպես չէ, հայտարարության մեջ Ադրբեջանը խաղաղության ապահովման որեւէ պարտավորություն չի ստանձնել: Ոչ ռազմական լուծումը հնարավոր է միայն մեր հողերի լիակատար ազատազգրման դեպքում: Կարծում եմ` այդպիսին է Ադրբեջանի նախագահի կտրուկ դիրքորոշումը»,- ասել է Մամեդովը` փաստացի հաստատելով, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են հետայսու եւս միջադեպեր սադրել շփման գծում:
Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել:
Երկու կետից բաղկացած հայտարարության մեջ նշվում է.
1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment