Thursday, April 21, 2011

«168 ժամ». Ադրբեջանում մտածում են, որ իրենք կհաղթեն արագ հարձակումով` վերցնելով Աղդամը, Ֆիզուլին

News.am. 21-4-2011- «168 ժամ» թերթը զրուցել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերի հետ: Նա ասել է. «Կարծում եմ` հատկապես Ադրբեջանում մտածում են, որ իրենք կհաղթեն արագ հարձակումով` վերցնելով Աղդամը, Ֆիզուլին, բայց մտածում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա: Որովհետեւ, եթե ադրբեջանցիները շեշտակի գրոհեն, ապա հայերը կարձագանքեն: Այդ դեպքում կստեղծվի բարդ իրավիճակ, բայցեւայնպես, չեմ կարծում, թե հայ-ադրբեջանական կարճատեւ պատերազմը հնարավոր կլինի»:

Ֆրայզերը խոսել է նաեւ հայ-թուրքական գործընթացից: «Թեեւ հայ-թուրքական սահմանները չեն բացվել, սակայն հայերն ու թուրքերը երկխոսում են: Դա արդեն լավ գործընթաց է, մինչդեռ հայ-ադրբեջանական հարաբերությունների դեպքում ոչ մի գործընթաց տեղի չի ունենում»,-նշել է նա` նկատելով, որ երկու երկրներն էլ չեն ուզում երկխոսության գործընթաց սկսել, որովհետեւ ադրբեջանցիները «հայերին ընդունում են` որպես գրավողներ, ովքեր զավթել են իրենց հողերը, իսկ հայրեն իրենց հերթին` ասում են, որ ադրբեջանցիներն են հարձակվել, իրենց սպանել:
«Իրականում իրավիճակն ավելի բացասական երանգներ է կրում, քան նախկինում էր: Իսկ թե ինչո՞ւ, չգիտեմ, շատ դժվար է պատասխանել այդ հարցին»,-նկատել է Ֆրայզերը:

No comments: