«ԱԶԳ», 29-04-2011- Ապրիլի 24-ին, ինչպես որ ենթադրվում էր, նախագահ Բարաք Օբաման վերստին չարտասանեց «ցեղասպանություն» բառը: «Ինչ արած, դա էլ,- ինչպես «Էվրենսելի» ապրիլի 26-ի համարում գրում է թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն,- Օբամայի ամոթն է... Ով գիտիՙ այդ մեկ բառի համար քանի պետպատվեր ենք հանձնել ամերիկյան կողմին, քանի հատ զենքի գնման համաձայնագիր ենք ստորագրել»: Սակայն ելույթում «ցեղասպանություն» բառի օգտագործումից Օբամայի խուսափելը չխանգարեց, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նորից դժգոհությամբ արձագանքի:
Ի դեպ, Դավութօղլուին էլ անուղղակիորեն ապրիլի 25-ի համարում արձագանքել էր «Վաթանը»: Առաջին հայացքից ժամանակավրեպ թվացող այս արձագանքը չափազանց հետաքրքրական է, մասնակի կրճատումներով ուշադրության ենք ներկայացնում.
«Ապրիլի 24-ի պատճառած ամենամյա սարսափը շարունակվելու է: Թեեւ ԱՄՆ նախագահը խուսափեց «ցեղասպանություն» բառի օգտագործումից, դրանով էլ Անկարան մեկ անգամ եւս ուրախացավ, սակայն Մեծ եղեռնը ամրագրվել է որպես 1915-ի հայերի տեղահանությունը բնութագրող արտահայտություն:
Հայկական հարցին Անկարայի պաշտոնական մոտեցումը նպատակամղված էր թշնամանք սերմանելու միջոցով թուրք ժողովրդի խաբեությանը: Այդ նպատակով նույնիսկ օգտագործվել են «նրանք ավելի շատ են սպանել» կարգի ափեղ-ցփեղ արտահայտություններ: Ոչ բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել 1915-ին, սակայն իմանալը դժվար չէ: Դրա համար կարելի է սերտել Թալեաթ փաշայի թղթապանակը: Այլեւս անհնար է դատարկ թշնամանքով փրկել դրությունը: Հիրավի, «ցեղասպանությունը» ծանր բառ է, թերեւս կարելի է հասկանալ դրանից բխող վախը, սակայն վախենալով անհնար է փոխել իրերի դրությունը, քանի որ 1915-ի իրադարձությունը իբրեւ ցեղասպանություն ողջ աշխարհն է բնութագրում:
Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան, օրինակ, չի սպասել, որ լուծվի Կիպրոսի հիմնախնդիրը: Հետեւաբար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հիմնահարցով պայմանավորելը խելամիտ մոտեցում չէ: Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները աշխուժացնելու համար «հարեւանների հետ խնդիրների զրոյականացման» շրջանակում պետք է նոր ձեռնարկումներ իրականացնի: Կարծում ենքՙ ամեն տարի ապրիլի 24-ին ահ ու սարսափի մեջ սպասելու փոխարեն, թե աշխարհը ի՞նչ կասի կամ ելույթում ո՞ր բառը կօգտագործի ԱՄՆ ղեկավարը, պետք է մտածել դարեր շարունակ գոյակցած հասարակությունների բարեկամությունը վերականգնելու ուղղությամբ, որի ճանապարհը բաց է»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment