Wednesday, April 6, 2011

Իրանական կայք.Ադրբեջանի կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում 2 մզկիթ է քանդել, իսկ այսօր նոր հրեական սինագոգ է բացվում

Panorama.am. 5-4-2011- Բաքվում ապրող հրեաների համար այսօր Ադրբեջանում Իսրայելի դեսպանի և Ադրբեջանի կառավարության կրոնական հարցերով կոմիտեի նախագահի մասնակցությամբ նոր հրեական սինագոգ է բացվել: Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը: Տեղեկատվության մեջ նշվում է, որ վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանում 5 մզկիթ փակվել, իսկ կառավարության որոշմամբ էլ 2 մզկիթ քանդվել է:
Հիշեցնենք, որ իրանական «ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ` իրանցի վերլուծաբան Ահմադ Մարջանի Նեժադը, հոդվածներից մեկում խոսելով Իրանի և Ադրբեջանի ներկայիս հարաբերությունների մասին, նշել էր մի շարք տարաձայնություններ և հակասություններ`
• Բաքվում իշխող քաղաքական ռեժիմի ազգայնական քաղաքականություն
• Իսրայելի և ԱՄՆ գործունեությունն Ադրբեջանում
• Իրանցի թյուրքախոս ազերիներ
• 50 հազար ադրբեջանցիների բնակությունն Իսրայելում և 100 հազար ազարիների բնակությունն Ադրբեջանում
• Բաքու-Իսրայել լոբբիի գործունեությունն ընդեմ Իրանի տարածքային ամբողջականության
• Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականություն

No comments: