Wednesday, April 6, 2011

Բաքվում դիպուկահարների պատրաստման դասընթացներ են մեկնարկել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել դիպուկահարների պատրաստման դասընթացների պաշտոնական մեկնարկը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևը, մեկնաբանելով դասընթացի նպատակը, նշել է, թե դրանով իրենք դիպուկահարներ են պատրաստում բանակի և ուժային կառույցների համար։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս շարունակվում է ղարաբաղյան հակամարտությունը: Այս դասընթացների շնորհիվ մեր դիպուկահարները մարտի դուրս կգան արդեն լիովին պատրաստված»,- ասել է նա։
Դասընթացներին մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 100 երիտասարդներ, նրանցից ընտրվել է 24-ը։
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ դասընթացներ սկսել նաև Ադրբեջանի այլ քաղաքներում։

No comments: