Wednesday, April 6, 2011

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼԷ ՍԵՐԲԻԱՅԻ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ:
Պատրիարքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:
Այսօր Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ևս: Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել`օդաչուների հարազատների հետ:
Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երևան, ասվում է հաղորդագրության մեջ:

No comments: