Monday, April 4, 2011

Իրանի սահմանին սպանվել են անվտանգության 4 աշխատակիցներ

Իրանում հարձակում է իրականացվել սահմանային հսկիչ անցակետերից մեկի վրա, ինչ հետևանքով սպանվել է անվտանգության 4 աշխատակից:
Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանին տեղակայված սահմանային հսկիչ անցակետում: Զինված հարձակումն իրականացվել է անհայտ անձանց կողմից:
Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակում են որպես ահաբեկչություն: Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

No comments: