Tuesday, April 5, 2011

Դինքի սպանության մեղավորը նրան հայրենիքի դավաճան հռչակած հրապարակումներն են. Օգյուն Սամասթ

Երեկ Ստամբուլի Գյուլհանեի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում մեկնարկել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրնատ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով հերթական դատական նիստը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, նիստի ընթացքում դատարանին ներկայացվել է Օգյուն Սամասթի նամակը, որում նա գրել է. «Ես մեղավոր չեմ։ Մեղավորը Դինքին հայրենիքի դավաճան հռչակած հրապարակումներն են... Իսկ որտե՞ղ են հիմա ինձ այդ գործընթացի մեջ ներքաշողները։ Ես անգամ «Ակօսի» մասին չէի լսել»։
Հիշեցնենք, որ անցած տարի Ստամբուլի դատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով:

No comments: