Monday, April 25, 2011

Ալի Հասանով. «Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա»

Diplomat.am. 23-4-2011- «Ադրբեջանը Մինսկի խմբից պահանջում է՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ապակառուցողական դիրքորոշում է բռնում»,- հայտարարել է Ալիևի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը։
«Չնայած հայ-ադրբեջանական, -ղարաբաղյան հակամարտությունը դեռ մինչև վերջ չի կարգավորվել և դեռ չի ստորագրվել խաղաղ պայմանագիր, նախագահը միշտ դրական է գնահատում անցկացված աշխատանքը և բավականին դրականորեն է արտահայտվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեյության մասին»,- նշել է նա։
«Սակայն, Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով՝ մինչև հիմա ոչ մի արդյունք չկա։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Մինսկի խումբը այդ ժամանակահատվածում ոչ մի գործունեություն չի իրագործել, կամ թույլ է գործել։ Մենք միայն պահանջում ենք, որպեսզի Մինսկի խումբը ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա։ Որպեսի գործուն միջոցներ ձեռնարկի նրա համար, որպեսզի Հայաստանը հրաժարվի ապակառուցողական դիրքորոշումից։ Որպեսզի այդ միջոցները հիմնվեն միջազգային իրավունքի նորմերի վրա։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող դրության մասին՝ Մինսկի խմբի գնահատող առաքելության վերջին հաշվետվությունը ձեռք է տալիս Բաքվին։ Մինսկի խումբը որոշակի հարցերի կապակցությամբ այնտեղ բավականին փաստեր է հայտնաբերել։ Այդ հայտնաբերված փաստերի հիման վրա՝ այսօր շարունակվում են և կշարունակվեն աշխատանքները։ Պաշտոնական Բաքուն անհանգստացած է՝ արդյունքի բացակայության կապակցությամբ, ինչպես նաև այդ հարցի կարգավորման համար Ադրբեջանի կողմից տված ժամանակի լիմիտով։

No comments: