Diplomat.am.29-4-2011- Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովի տարեկան զեկույցում աշխարհի 14 պետություն, այդ թվում Եգիպտոսը, ներառվել են «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում:
Եգիպտոսն ընդգրկվել է ղպտի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների դեմ գործադրվող բռնությունների դեպքերի աճի, ինչպես նաև այդ դեպքերի նկատմամբ նախկին կառավարության և ներկայիս իշխանությունների թողտվության պատճառով:
Եգիպտոսից բացի, մերձավորարևելյան երկրներից այս ցանկում ընդգրկվել են Իրանը, Իրաքը և Սաուդյան Արաբիան:
«Հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում ընդգրկվել են նաև Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Պակիստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը` Ասիայում, իսկ Աֆրիկայում` Էրիթրեան, Նիգերիան և Սուդանը:
Հանձնաժողովը դիմել է ԱՄՆ-ի արտգործնախարարությանը, որն այս 14 պետություններից ութին արդեն ճանաչել է որպես «հատուկ մտահոգություն առաջացնող երկրներ», բոլոր 14-ին որպես այդպիսիք ճանաչելու խնդրանքով: Սա հետագայում կարող է հիմք դառնալ` այս պետությունների դեմ պատժամիջոցների կիրառման համար:
Բացի այդ, Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովն իր զեկույցում «հատուկ ուշադրություն պահանջող երկրների» ցանկում է ընդգրկել Թուրքիան, Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Ռուսաստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լաոսը, Սոմալին և Տաջիկստանը:
Զեկույցում մասնավորապես նշվում են տարբեր երկրներում Հայ առաքելական եկեղեցու և հայ քրիստոնյաների դեմ իրականացվող բազմաթիվ բռնությունների և իրավունքների սահմանափակման դեպքեր:
Ըստ զեկույցի, Թուրքիայի կառավարությունը, փորձելով «աշխարհիկ պետականությունը պահպանելու նպատակով» վերահսկել կրոնը, սահմանափակումներ է մտցրել բոլոր կրոնական կազմակերպությունների` այդ թվում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բացի այդ, այս երկրի օրենքները կրոնական փոքրամասնություններին թույլ չեն տալիս որպես իրավաբանական անձ գրանցվել` որպես այդպիսին հանդես գալու համար, իսկ Թուրքիայում Հայոց պատրիարքը զրկված է իրավաբանական անձի անունից հանդես գալու հնարավորությունից:
Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովի համաձայն, Թուրքիայում տարբեր պատրվակներով բռնագրավվել է կրոնական փոքրամասնություններին` հայերին, հույներին, հրեաներին և կաթոլիկներին պատկանող գույքը` թույլ չտալով պատշաճ վիճակում պահպանել իրենց կրոնական շինությունները:
Զեկույցի համաձայն, Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցին, որպես կրոնական փոքրամասնություն ներկայացնող ամենամեծ կազմակերպություն, չունի իր հոգևոր վարժարանը: Իսկ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքի կողմից Թուրքիայի պետական համալսարաններից մեկում աստվածաբանության ֆակուլտետ հիմնելու մասին ներկայացված դիմումը դեռևս դրական պատասխան չի ստացել:
Թուրքիայում տարածված է նաև կրոնական հողի վրա ատելությունը: Դրա դրսևորումներից են Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցու պատրիարքին էլեկտրոնային փոստով օրական մոտ 300 սպառնալիք ուղարկելու հանգամանքը, ինչպես նաև քրիստոնյա հոգևորականների և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա կատարված հարձակումները:
Զեկույցում ասված է նաև, որ Իրանում հետզհետե թափ է առնում նույնիսկ ճանաչված կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի նկատմամբ խտրականությունն ու բռնությունները` որպես օրինակ բերելով կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների ձերբակալությունները:
Իրաքում, զեկույցի համաձայն, կրոնական փոքրամասնությունները հիմնականում կենտրոնացած են Նինվե նահանգում: Այստեղ քրդական և արաբական քաղաքական կուսակցությունների միջև չեն դադարում վերահսկողություն հաստատելու շուրջ վեճերը: Դրանց զոհ են դառնում քրիստոնեական փոքրամասնության, մասնավորապես` Հայ առաքելական եկեղեցուն հարող և կաթոլիկ հայերը, որոնց թիվն Իրաքում հետզհետե նվազում է` գործադրվող բռնությունների պատճառով:
Զեկույցում ասված է նաև, որ Թուրքմենստանի կառավարությունը երկրում առկա փոքրամասնություններին թույլ չի տալիս պաշտոնապես գրանցվել, ինչի պատճառով նրանք զրկված են պաշտամունքի ու ծիսակատարություններ կատարելու իրավունքից: Բացի դրանից, երկրի իշխանություններն աշխատում են մուտքի արտոնագրեր չտրամադրել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչի պատճառով այս երկրում հայկական մեծ համայնք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ վերջին անգամ այցելել է 1999 թվականին:
Աշխարհում կրոնական ազատությունների ԱՄՆ-ի հանձնաժողովի տարեկան զեկույցում հիշատակվել է նաև Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների հանդեպ գործադրվող վանդալիզմը:

No comments:
Post a Comment